Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը. դա բացարձակապես անընդունելի է. Բորել

Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը. դա բացարձակապես անընդունելի է. Բորել
Քաղաքականություն
10:54, 05 октябрь 2022
«Մենք տեսնում ենք ոչ թե վիճելի տարածքում ռազմական գործողությունների շարունակություն, այլ ավելի շուտ մենք տեսնում ենք ներխուժում Հայաստանի տարածք։ Երկու երկրները միմյանց են մեղադրում հրադադարի ռեժիմը խախտելու համար, սակայն բանն այն է, որ Ադրբեջանը ռմբակոծության է ենթարկել և օկուպացրել Հայաստանի տարածքի մի մասը այս տարածաշրջանում։ Դա բացարձակապես անընդունելի է։ Սա անհարգալից վերաբերմունք է միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ։ 

ԵՄ-ն նաև դիմել է Ադրբեջանին՝ կոչ անելով հետաքննություն անցկացնել ռազմագերիների սպանության տեսանյութերի կադրերի առնչությամբ։ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները հավաստիացրել են, որ հետաքննություն կանցկացնեն»: «Բաղրամյան 26»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Ստրասբուրգում լիագումար նիստում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջև։