Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն Բաքվից պահանջել է հետաքննել հայ ռազմագերիների սպանությունների տեսանյութերը

ԵՄ-ն Բաքվից պահանջել է հետաքննել հայ ռազմագերիների սպանությունների տեսանյութերը
Քաղաքականություն
11:09, 05 октябрь 2022
ԵՄ-ն դիմել է Ադրբեջանին՝  կոչ անելով հետաքննություն անցկացնել ամենայն հավանականությամբ հայ ռազմագերիների սպանությունների տեսակադրերի առնչությամբ, հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Ստրասբուրգում լիագումար նիստում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջև: «Մենք նաև պահանջել ենք հետաքննություն անցկացնել՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել՝ կապված ռազմագերիների սպանությունների տեսանյութերի հետ»,- ասել է նա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բորելի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները «հավաստիացրել են, որ կանցկացնեն հետաքննություն»: 

Ավելի վաղ սոցիալական ցանցերում տարածվել էին ադրբեջանցի զինծառայողների կողմից ըստ ամենայնի հայ ռազմագերիների սպանությունների տեսակադրերը։ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նշել է, որ «եթե ապացուցվի տեսանյութի իսկությունը, ապա դա ռազմական հանցագործություն է, որն անհրաժեշտ է հետաքննել, իսկ մեղավորներին՝ պատժել»։