Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատրաստ ենք շարունակել աշխատել Հայաստանի հետ․ Գրոսին՝ Սանոսյանին

Պատրաստ ենք շարունակել աշխատել Հայաստանի հետ․ Գրոսին՝ Սանոսյանին
Քաղաքականություն
17:52, 05 октябрь 2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին:

Նախարարը ողջունել  և բարձր է գնահատել ԱԷՄԳ գլխավոր տնօրենի այցը Հայաստան՝ այն որակելով որպես շատ կարևոր։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ԱԷՄԳ հետ համագործակցությունն ու շարունակական աջակցությունը։
ԱԷՄԳ գլխավոր տնօրենն ընդգծել է միջուկային անվտանգության ապահովման ոլորտում երկկողմ գործակցության կարևորությունը․«Պատրասը ենք շարունակել աշխատել Հայասtանի հետ։ Պատրաստ ենք աջակցել ձեզ նաև տեխնիկական ոլորտում»,-ասել է Ռաֆայել Գրոսիին։ 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծային աշխատանքներին։ Նախարարը մանրամասն ներկայացրել է մինչ այս պահն ատոմակայանում իրականացված վերազինման հսկայածավալ աշխատանքները և նոր  էներգաբլոկի կառուցման նախապատրաստական աշխատանքները։ «Մենք զգուշավորությամբ և չափազանց մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում այս ոլորտին»,-ասել է նախարար Սանոսյանը։
Կարևորվել է նաև երիտասարդ և պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստման, վերապատրաստման անհրաժեշտությանը: 
ԱԷՄԳ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարող է ակնկալել ԱԷՄԳ աջակցությունը: