Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը վաղը կդառնա 70 տարեկան. իր ծննդյան օրը Սանկտ Պետերբուրգում նա կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Պուտինը վաղը կդառնա 70 տարեկան. իր ծննդյան օրը Սանկտ Պետերբուրգում նա կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Քաղաքականություն
18:24, 06 октябрь 2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին կմասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
«Կեսօրին նախատեսվում է նախագահի ոչ պաշտոնական հանդիպումը ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների հետ: Այն կանցկացվի Կոնստանտինովսկի պալատում,- պարզաբանել է Պեսկովը։- Դա կլինի շատ կարևոր միջոցառում ԱՊՀ գագաթնաժողովի՝ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի նախապատրաստման համատեքստում, որը կանցկացվի հաջորդ շաբաթ Աստանայում»:

Պեսկովը նաև հայտնել է, որ ուրբաթ օրը նախատեսված են Պուտինի մի շարք միջազգային հեռախոսազրույցներ։
Հոկտեմբերի 7-ին Պուտինը դառնում է 70 տարեկան:  

Հարցին՝ նախագահը կնշի՞ արդյոք տարեդարձը հարազատներիի և մտերիմների շրջանում, Պեսկովը պատասխանել է, որ ուրբաթ օրը Պուտինն ունենալու է լարված գրաֆիկ։

«Իսկ ինչ վերաբերում է ընտանեկան գործերին, դա առանձին է, դուք գիտեք, մենք սովորաբար չենք սիրում խոսել այդ մասին»,- հավելել է նա։