Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լիլիթ Գալստյանը լուրջ սկանդալ է սարքել ներկուսակցական քննարկումների ժամանակ. «Ժամանակ»

Լիլիթ Գալստյանը լուրջ սկանդալ է սարքել ներկուսակցական քննարկումների ժամանակ. «Ժամանակ»
Քաղաքականություն
11:00, 15 апрель 2021
«Ժամանակ» օրաթերթը գրում է․

ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը լուրջ սկանդալ է սարքել ներկուսակցական քննարկումների ժամանակ: ՀՅԴ-ում տեսակետ կա, որ եկել է ներկուսակցական սերնդափոխության ժամանակը, և Քոչարյանի կողմից ձևավորվելիք նախընտրական ցուցակում պետք է լինեն երիտասարդ և թարմ դեմքեր, և դա պետք է վերաբերվի նաև կանանց:

Սակայն Գալստյանը պնդել է, որ սերնդափոխությունը իրեն չպետք է վերաբերվի, և ՀՅԴ-ի քվոտայով ցուցակում ընդգրկվող առաջին կինը պետք է ինքը լինի: Մեր տեղեկություններով՝ Գալստյանը հասել է իր ուզածին: