Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելության համար Ադրբեջանի համաձայնությունը հարկավոր չէ, ինչպես ԵՄ-ի նմանատիպ առաքելությունը՝ Վրաստանում. Սոսի Թաթիկյան

Հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելության համար Ադրբեջանի համաձայնությունը հարկավոր չէ, ինչպես ԵՄ-ի նմանատիպ առաքելությունը՝ Վրաստանում. Սոսի Թաթիկյան
Քաղաքականություն
18:55, 06 октябрь 2022
Եվրամիության միջնորդական առաքելությունը չի կարող տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանին։ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ այդ հարցում Հայաստանը կողմ է, իսկ Ադրբեջանը՝ դեմ:
«Մենք չենք կարող Եվրամիության զորքն ուղարկել՝ առանց ստանալու երկու կողմերի համաձայնությունը»,- ասել է նա:

Միջազգային հարաբերությունների ու անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը, անդրադառնալով Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքին, Ֆեյսբուքի իր էջում ընդգծել է, որ առաքելությունը պետք է լինի ոչ թե միջնորդարար, այլ դիտորդական/մոնիտորինգային, ինչպես նշել են Հայաստանի վարչապետը, ԱԳ նախարարը, և որի համար անցյալ տարվանից ի վեր ջատագովել են Հայաստանի քաղաքացիական հասարակությունը և փորձագիտական համայնքը:

«Նմանատիպ առաքելությունը սահմանային գոտու մեր հատվածում տեղադրելու համար Ադրբեջանի համաձայնությունը հարկավոր չէ։ Կա նախադեպ՝ ԵՄ-ի նմանատիպ առաքելությունը Վրաստանում Հարավային Օսեթիայի հետ վարչական սահմանի երկայնքով վրացական հսկողության ներքո գտնվող մասում»,- գրել է Սոսի Թաթիկյանը։