Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կովկասում կայուն խաղաղության համար․ Մակրոնը Պրահայում քառակողմ հանդիպումից լուսանկար է հրապարակել

Կովկասում կայուն խաղաղության համար․ Մակրոնը Պրահայում քառակողմ հանդիպումից լուսանկար է հրապարակել
Քաղաքականություն
21:23, 06 октябрь 2022
Կովկասում կայուն խաղաղության համար. թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ու Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից լուսանկար է հրապարակել։

Հիշեցնենք, որ Չեխիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։

Այս պահին տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի երկկողմ հանդիպումը։