ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Կոլոմինան՝ Պրահայում կայացած քառակողմ հանդիպման մասին

Քաղաքականություն
Նստել և զրուցել՝ սա միշտ ամենալավ նորությունն է․ թվիթերի իր միկրոբլոգում գրել է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան՝ անդրադառնալով Պրահայում անցկացվող «Եվրոպական քաղաքական համայնքի» գագաթաժողովի շրջանակում կայացած քառակողմ հանդիպմանը։
«Այսօր Պրահայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- գրել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան։