Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանուն Կովկասում տևական խաղաղության․ Մակրոնի գրառումը՝ քառակողմ հանդիպումից հետո

Հանուն Կովկասում տևական խաղաղության․ Մակրոնի գրառումը՝ քառակողմ հանդիպումից հետո
Քաղաքականություն
10:29, 07 октябрь 2022
Հանուն Կովկասում տևական խաղաղության, Twitter-ի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հավելելով․
«Այս երեկո Հայաստանը և Ադրբեջանը հաստատում են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որով փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:
Հայաստանը համաձայն է խրախուսել Եվրամիության քաղաքացիական առաքելության իրականացմանը Ադրբեջանի հետ սահմանին, որը պատրաստ է համագործակցել: Առաքելության նպատակն է ձևավորել վստահություն և նպաստել սահմանային հանձնաժողովներին»։

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում: Հանդիպման արդյունքներով հայտարարություն է տարածվել։