Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Վարչապետը մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը
Քաղաքականություն
17:07, 07 октябрь 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՊՀ երկրների ղեկավարներին Սանկտ Պետերբուրգ ժամանելու համար և նշել, որ այսօրվա ոչ պաշտոնական հանդիպմանը հնարավորություն կունենան քննարկել հաջորդ շաբաթ Աստանայում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովում քննարկվելիք հարցերն ու թեմաները: