Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սփյուռքի գլխավոր հանձնակատարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առաջիկայում կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովը

Սփյուռքի գլխավոր հանձնակատարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առաջիկայում կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովը
Քաղաքականություն
21:27, 07 октябрь 2022
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լյուոյին։


Ինչպես տեղեկացրին Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Հայաստանում տիրող իրավիճակի և զարգացումների մասին: Բացի այդ, քննարկվել է առաջիկայում կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որը մեծ նշանակություն ունի Հայաստանի և սփյուռքի համար:

Ըստ աղբյուրի՝ դեսպանը կարևորել է իր և «իԳործ» ծրագրի ֆրանսախոս մասնակիցների հանդիպումը և նրանց հետ համագործակցության հույս հայտնել: