Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեկտեմբերին Երևանում կկայանա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը

Դեկտեմբերին Երևանում կկայանա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը
Քաղաքականություն
21:31, 10 октябрь 2022
Երևանում 2022-ի դեկտեմբերի 12-13-ը տեղի կունենա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով․  այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Ֆորումը նվիրված է լինելու նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցին։ Այն կանդրադառնա ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին և հեռանկարներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: