Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԽԽՎ միջազգային գործընկերները դատապարտել են ադրբեջանական հարձակումը ՀՀ տարածքի վրա. Ռուբինյան

ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ԵԽԽՎ-ում իր ելույթի տեսագրությունը` կից նշելով.

«Այսօր ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվեց վերջին ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ։ Բոլոր քաղաքական խմբերի ներկայացուցիչները, ելույթ ունեցող միջազգային գործընկերները միանշանակ դատապարտեցին ադրբեջանական հարձակումը ՀՀ ինքնիշխան տարածքի վրա»: