Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը հստակ արձագանք է ակնկալում իր դաշնակից Ռուսաստանից. Միրզոյանը` Լավրովին

Հայաստանը հստակ արձագանք է ակնկալում իր դաշնակից Ռուսաստանից. Միրզոյանը` Լավրովին
Քաղաքականություն
18:41, 12 октябрь 2022
Հայաստանի արտգործնախարարը Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է, որ բազմաթիվ հարցեր կան, որոնց վերաբերյալ Երևանը ցանկանում է լսել Մոսկվայի դիրքորոշումը։

«Շատ երկրներ իրենց միջնորդությունն են առաջարկում, սակայն Հայաստանը ցանկանում է զգալ Ռուսաստանի թիկունքը»,- ասել է Միրզոյանը: Նա հավելել է, որ հայկական կողմը հավատարիմ է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով եռակողմ հայտարարություններին։ Սակայն դրան զուգահեռ նկատվում է Ադրբեջանի ախորժակների մեծացում։ «Խոսքը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ Հայաստանի ինքնիշխան տարածքի մասին է։ Այս առումով Հայաստանը հստակ արձագանք է ակնկալում իր դաշնակից Ռուսաստանից»,-շեշտել է Միրզոյանը: