Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ն մտադիր է Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել անցկացնել հերթական եռակողմ գագաթնաժողովը. ՌԴ նախագահի խորհրդական

ՌԴ-ն մտադիր է Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել անցկացնել հերթական եռակողմ գագաթնաժողովը. ՌԴ նախագահի խորհրդական
Քաղաքականություն
20:20, 12 октябрь 2022
Ռուսաստանը մտադիր է Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել անցկացնել հերթական եռակողմ գագաթնաժողովը, առաջիկայում նախատեսվում է համաձայնեցնել դրա անցկացման ժամկետները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Sputnik Armenia»-ին, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Մենք կառաջարկենք եռակողմ ձևաչափով հերթական գագաթնաժողովն անցկացնել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ և հուսով ենք, որ ամենամոտ ժամանակներս մեզ կհաջողվի համաձայնեցնել դրա անցկացման ժամկետները», - ասել է նա:

Ուշակովը նշել է, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերի կարգավորմանը, ընդ որում՝ Մոսկվայում կարծում են, որ «կայուն խաղաղության հասնելու և տարածաշրջանում բոլոր խնդիրների լուծման բանալին եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ մասնակցությամբ»: