Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ անդամ երկրները հոկտեմբերի 17-ին կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանին մոնիթորինգային առաքելություն տեղակայելու ժոզեպ Բորելի առաջարկը

ԵՄ անդամ երկրները հոկտեմբերի 17-ին կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանին մոնիթորինգային առաքելություն տեղակայելու ժոզեպ Բորելի առաջարկը
Քաղաքականություն
19:45, 14 октябрь 2022
Հայաստանի խնդրանքով այսօր Երևան է ժամանել ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությունը. գրում է ԵՄ պաշտոնական կայքը։ 

«Այս առաքելության խնդիրն է նախապատրաստել ԵՄ դիտորդների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում՝ համաձայն հոկտեմբերի 6-ին քառակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության՝ վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի միջև։
 
ԵՄ անդամ երկրները երկուշաբթի՝ հոկտեմբերի 17-ին Արտաքին հարաբերությունների խորհրդում կքննարկեն բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի առաջարկը՝ մոնիթորինգային առաքելություն տեղակայելու վերաբերյալ, որի հիմնական նպատակը կլինի նպաստել կայունությանը և վստահության ամրապնդմանը, ինչպես նաև աջակցել սահմանային հանձնաժողովների աշխատանքին` սահմանի երկայնքով՝ երկու կողմից, անվտանգությունը բարելավելու համար»,- ասված է ԵՄ-ի հաղորդագրությունում։