Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամեն ջանք գործադրելու ենք արդար խաղաղություն հաստատելու համար․ Արարատ Միրզոյան

«Վերջին շրջանում Ադրբեջանի հետ ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում։ Մենք պատրաստ ենք և ամեն ջանք գործադրելու ենք, որպեսզի նույն ինտեսնիվությամբ ակտիվ աշխատանքներ շարունակվեն տարածաշրջանում կայուն և արդար խաղաղություն հաստատելու համար»,- այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 
«Սակայն մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից ոչ կոնստրուկտիվ՝ առավելապաշտական պահվածք և ուժի գործադրման սպառնալիքով այդ բանակցությունների վրա ազդելու փորձ։ Այս տրամաբանությամբ եմ ես տեսնում Ադրբեջանի վերջին ագրեսիան։ Այսպիսի գործողությունները չեն նպաստում կառուցողական մթնոլորտին և կառուցողական բանակցություններին։ Չնայած դրանց մենք կարծում ենք, որ վերջնական լուծումների պետք է հանգենք բանակցությունների սեղանի շուրջ»,-հավելեց Արարատ Միրզոյանը։