Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գործընկերներիս` Արման Եղոյանի և Արուսյակ Ջուլհակյանի հետ ԵԽ-ում մի շարք կարևոր հանդիպումներ ենք ունեցել․ Հայկ Կոնջորյան

Գործընկերներիս` Արման Եղոյանի և Արուսյակ Ջուլհակյանի հետ ԵԽ-ում մի շարք կարևոր հանդիպումներ ենք ունեցել․ Հայկ Կոնջորյան
Քաղաքականություն
23:13, 18 октябрь 2022
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի և ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի
տեղակալ Արուսյակ Ջուլհակյանի հետ Եվրոպական խորհրդարանում մի շարք կարևոր հանդիպումներ են ունեցել Եվրախորհրդարանի գործընկերների հետ:

«Այսօր գործընկերներիս` Արման Եղոյանի և Արուսյակ Ջուլհակյանի հետ Եվրոպական խորհրդարանում մի շարք կարևոր հանդիպումներ ենք ունեցել Եվրախորհրդարանի մեր գործընկերների հետ:

Մասնավորապես, հանդիպել ենք Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Սոցիալիստների և դեմոկրատների խմբակցության (S&D) արտաքին քաղաքական հարցերով համակարգող, Եվրախորհրդարանի պատգամավոր Տոնինո Պիցուլայի, արտաքին հարցերով կոմիտեի և Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներ Կլեմեն Գրոշելի և Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի հետ:

Հանդիպումների առանցքում են եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձել ենք Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը, քննարկել ստեղծված իրավիճակն ու ելքերը:
Առաջիկա օրերին հանդիպումները մեր եվրոպացի գործընկերների հետ կշարունակվեն»,- գրել է նա։