Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոռեկտ արտահայտվեք այն քաղաքական ուժի ղեկավարի մասին, ում շվաքի ներքո եկել բազմել եք այստեղ. Պապիկյանը՝ Մարուքյանին

Կոռեկտ արտահայտվեք այն քաղաքական ուժի ղեկավարի մասին, ում շվաքի ներքո եկել բազմել եք այստեղ. Պապիկյանը՝ Մարուքյանին
Քաղաքականություն
14:58, 16 апрель 2021
ԱԺ-ում իր ելույթի ընթացքում ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ԼՀԿ խմբակցությաան ղեկավար Էդմոն Մարուքյանից պահանջեց այսուհետ շատ կոռեկտ արտահայտվել այն քաղաքական ուժի և այն քաղաքական ուժի ղեկավարի հասցեին,ում շվաքի ներքո սահուն եկել բազմել են խորհրդարանում:

«Դու անցար այն կարմիր գիծը, որ պիտի չանցնեիր: Իսկ ի՞նչ եք առաջարկում, չխոսե՞նք հոկտեմբերի 27-ի մասին, չխոսե՞նք մարտի 1-ի մասին, չխոսենք 30 տարի Հայաստանը թալանելու մասին: Ասում է՝ ի՞նչ եք արել, ի՞նչ է փոխվել մեր կյանքում: Պարո՛ն Մարուքյան, քարոզարշավի ընթացքում որ համայնք գնաս, իմ գերատեսչության կողմից արած աշխատանքի արդյունքը տեսնելու ես, եթե չեք տեսել կամ հիմա փորձում եք չտեսնել, ժողովուրդը տեսնում է և ինձ էլ, ձեզ էլ ցույց կտա իր տեղը»,- նշեց Պապիկյանը:

Այն ուժերը, ովքեր այսօր ստանձնել են նախորդներին մաքրագործելու, մեր վրա բոլոր մեղքերը բարդելու ամոթալի պարտականությունը, պատմության համապատասխան վայրում կգտնեն իրենց տեղը՝ եզրափակեց նախարարը: