Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդյոք տիկին Ագնեսան կո՞ղմ է Սյունիքը Ադրբեջանին կամ Ռուսաստանին հանձնելուն. Սաֆարյանը՝ Խամոյանի հայտարարության մասին

Արդյոք տիկին Ագնեսան կո՞ղմ է Սյունիքը Ադրբեջանին կամ Ռուսաստանին հանձնելուն. Սաֆարյանը՝ Խամոյանի հայտարարության մասին
Քաղաքականություն
18:29, 25 октябрь 2022
Պետք չէ սար ու ձոր ընկնել, խառնել Ադրբեջանում ու Հայաստանում Զատուլինի անցանկալի լինելու թեմաները ու թաքնվել դրա տակ։ Պետք է հստակ պատասխանել հարցին, այսինքն՝ Հայաստանը պե՞տք է Սյունիքը որպես միջանցք տա Ադրբեջանին։ ԱՅՈ կամ ՈՉ։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ արձագանքելով ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին:

«Ըստ Ագնեսա Խամոյանի՝ եթե Զատուլինը հայամետ է, ուրեմն շատ «հայամետ» է նրա հայտարարությունը, որ Հայաստանը պարտավորվել է ու պետք է «Զանգեզուրյան միջանցք» տա Ադրբեջանին։ Իսկ եթե դա այդպես է, նշանակում է՝ արդյո՞ք տիկին Ագնեսան կողմ է Սյունիքը Ադրբեջանին կամ Ռուսաստանին հանձնելուն․․․»,- գրել է Սաֆարյանը:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։ Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։

Տեղեկությունը նախ հայկական լրատվամիջոցների հետ զրույցում, ապա «Տելեգրամ»-ի իր ալիքում հաստատել է Զատուլինը՝ նշելով, որ այդ մասին գրություն է ստացել ՀՀ Ազգային ժողովից: