Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս լուրը խորը վրդովմունքով է ընդունվել Արցախում. Վահրամ Բալայանը՝ հակահայկական հայտարարություններ արած Զատուլինի մուտքը ՀՀ արգելելու մասին

Այս լուրը խորը վրդովմունքով է ընդունվել Արցախում. Վահրամ Բալայանը՝ հակահայկական հայտարարություններ արած Զատուլինի մուտքը ՀՀ արգելելու մասին
Քաղաքականություն
19:47, 25 октябрь 2022
Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելու մասին ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի արձագանքը 

ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելվել է: Նա համարվում է անցանկալի անձ Հայաստանում: 

Այս լուրը խորը վրդովմունքով է ընդունվել Արցախի Հանրապետությունում: Զարմանալին այն է, որ ՌԴ- ում հայկական շահերի պաշտպան, Արցախի մեծ բարեկամ և հայամետ պատգամավորի մուտքն արգելված էր Ադրբեջանում, իսկ հիմա՝ Հայաստանում: 

Կոնստանտին Զատուլինը իր պատգամավորական գործունեության ողջ ժամանակահատվածում, անկախ բոլոր արգելքներին և ճնշումներին, մշտապես կանգնած է եղել արցախահայության կողքին: 

Հայանպաստ գործունեություն ծավալած ինչպես հայ, այնպես էլ օտարազգի գործիչների մուտքի արգելումը ՀՀ, առավել բարդացնում է առանց այն էլ մեր ծանր կացությունը: Նմանօրինակ գործելաոճն անընդունելի է: Սա ճանապարհ չէ...: 

Հուսանք, որ այդ որոշումը կվերանայվի: