Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաղը ՀԱՊԿ արտահերթ նիստում կքննարկվեն Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքի արդյունքները

Վաղը ՀԱՊԿ արտահերթ նիստում կքննարկվեն Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքի արդյունքները
Քաղաքականություն
17:10, 27 октябрь 2022
Վաղը՝ հոկտեմբերի 28-ին, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) արտահերթ նիստում կքննարկվեն Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ միջոցառումները, հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։

«Նախատեսվում է քննարկել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ ՀԱԽ-ի որոշմամբ Հայաստան ուղարկված Կազմակերպության առաքելության աշխատանքի արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ: Ենթադրվում է նաև քննարկել Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

ՀԱՊԿ ՀԱԽ արտահերթ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին տեսակոնֆերանսի ռեժիմով, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։