Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե Պուտինն ասում է, որ ամերիկյան կարգավորման տարբերակը Հայաստանի համար վատն է` Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, ուրեմն լավ կլինի, որ նաև նշի, թե որն է ռուսական կարգավորման տարբերակը․ Մովսես Հարությունյան

Եթե Պուտինն ասում է, որ ամերիկյան կարգավորման տարբերակը Հայաստանի համար վատն է` Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, ուրեմն լավ կլինի, որ նաև նշի, թե որն է ռուսական կարգավորման տարբերակը․ Մովսես Հարությունյան
Քաղաքականություն
22:28, 27 октябрь 2022
Վլադիմիր Պուտինն ասում է, թե ամերիկյան կարգավորման տարբերակով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս․ ֆեյսբուքի իր էջում գրել է վերլուծաբան Մովսես Հարությունյանը՝ անդրադառնալով  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Վալդայ» ակումբում արված հայտարարությանը։

«Սա ասում է նույն պարոն Պուտինը, ով 44-օրյա պատերազմից հետո հարցազրույց տվեց` ասելով, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի մաս է հանդիսանում։

Մի կողմ թողնենք ՌԴ նախագահի ասածի ճշմարտությունը, ու հարցը նայենք մեկ այլ տեսանկյունից։

Եթե նա ասում է, որ ամերիկյան կարգավորման տարբերակը Հայաստանի համար վատն է` Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, ուրեմն լավ կլինի, որ Վլադիմիր Պուտինը նաև նշի, թե որն է ռուսական կարգավորման տարբերակը։

Արդյոք Ռուսաստանը ճանաչում է Արցախի անկախությունը։ Եթե նա կանգնի ու հայտարարի, որ ՌԴ-ն ճանաչում է Արցախի անկախությունը, չեմ կարծում, որ մեկ հայ լինի ով կընդդիմանա այդ տարբերակին ու չի ցանկանա ռուսական կարգավորման մոդելը»։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբում պատասխանելով քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հարցին, ասել է․  «Ռուսաստանն աջակցում է խաղաղ կարգավորմանը, մենք հանդես ենք գալիս խաղաղության պայմանագրի, սահմանազատման և սահմանագծման օգտին։ Հայաստանի գործն է, թե պայմանագրի որ տարբերակն ընտրի։ Բայց որ տարբերակն էլ ընտրի, եթե այն կհանգեցնի խաղաղության, մենք միայն կողմ ենք: Մենք չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին որևէ բան թելադրել։ Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարծում են, որ պետք է ընտրել խաղաղության պայմանագրի ինչ-որ կոնկրետ տարբերակ, այսպես կոչված, վաշինգտոնյան համաձայնագիրը, որը, ինչքան հասկանում եմ, նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը՝ խնդրեմ։ Դե, եթե Հայաստանն այդպես է կարծում»։