Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դոնֆրիդը և Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը

Դոնֆրիդը և Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը
Քաղաքականություն
14:57, 28 октябрь 2022
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդն այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և խաղաղության ջանքերի հեռանկարները»: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը։

«Եվս մեկ անգամ վերահաստատեցի իմ երկրի հանձնառությունը և լիակատար պատրաստակամությունը՝ հասնելու խաղաղության և կայունության մեր տարածաշրջանում», - գրել է Ջեյհուն Բայրամովը:

azatutyun.am