Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ից ավելի մեծ աջակից չկա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության և անկախության համար. Նեդ Փրայս

ԱՄՆ-ից ավելի մեծ աջակից չկա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության և անկախության համար. Նեդ Փրայս
Քաղաքականություն
13:10, 29 октябрь 2022
Շարունակում է լինել ապատեղեկատվություն, որը բխում է որոշակի անկյուններից, այդ թվում՝ Մոսկվայից, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ մեր մտադրություններին։ Միացյալ Նահանգները այս երկու երկրների գործընկերն է: Մենք տասնամյակների ընթացքում այս երկու երկրների գործընկերն ենք եղել: Այս մասին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

«ԱՄՆ-ից ավելի մեծ աջակից չկա Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության և անկախության համար»- ասել է Փրայսը և հավելել. «Երբ մենք շփվում ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ, մենք դա անում ենք միայն մեկ նպատակի համար, այն է՝ վերջ դնել բռնությանը և այս երկրները դնել կայուն և համապարփակ խաղաղության ճանապարհին: Մենք խրախուսել ենք և հստակ ասել՝ Հայաստանը և Ադրբեջանը պետք է հանդիպեն այն ձևաչափով, որն առավել օգտակար է իրենց համար։ Մենք հավատում ենք ուղղակի երկխոսության օգտակարությանը խնդիրների լուծման և այդ կայուն խաղաղության հասնելու համար»: