Քննարկվել են Արցախի շուրջ տեղի ունեցող արտաքին քաղաքական վերջին զարգացումները

Քաղաքականություն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից՝ նշելով, որ քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ տեղի ունեցող արտաքին քաղաքական վերջին զարգացումները և Արցախի իշխանությունների գործողություններն այդ առումով:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: