Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոչ թե «Զանգեզուրի միջանցքը», այլ երթուղի. Զախարովան՝ Հայաստանով անցնող ճանապարհի մասին

Ոչ թե «Զանգեզուրի միջանցքը», այլ երթուղի. Զախարովան՝ Հայաստանով անցնող ճանապարհի մասին
Քաղաքականություն
17:05, 02 ноябрь 2022
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ խոսել է Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշման մասին։

Զախարովան նշել է, որ Ռուսաստանը օգտագործում է «երթուղի» տերմինը՝ նկատի ունենալով այս տրանսպորտային հաղորդակցությունը։

«Սոչիում կայացած գագաթնաժողովում քննարկվել է տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան աշխատանքները կշարունակվեն եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովան նշել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքները կշարունակվեն երեք երկրների փոխվարչապետների նախագահությամբ, ինչպես սահմանված է 2021 թվականի հունվարի 11-ի ղեկավարների հայտարարության մեջ։