Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ը չի արձագանքել ԼՂ-ում ականազերծման աշխատանքներին միանալու ՌԴ-ի դիմումներին. Սերգեյ Շոյգու

ՄԱԿ-ը չի արձագանքել ԼՂ-ում ականազերծման աշխատանքներին միանալու ՌԴ-ի դիմումներին. Սերգեյ Շոյգու
Քաղաքականություն
15:56, 17 апрель 2021

ՄԱԿ-ը չի արձագանքել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներին միանալու Ռուսաստանի դիմումներին: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Звезда հեռուստաալիքին տված հարցազրույցում. փոխանցում է 1lurer.am-ը:


«Նոյեմբերին մենք դիմել էինք ՄԱԿ-ին՝ ականազերծման աշխատանքներին մասնակցելու համար: Ամբողջ տարածքն ականապատված է: Մարդիկ չեն կարողանում վերադառնալ տուն: Որևէ մեկը եկե՞լ է: Ոչ՛, ոչ ոք»,- հայտարարել է Սերգեյ Շոյգուն՝ ընդգծելով, որ ականազերծման աշխատանքներն իրականացնում են միայն ռուս և տեղացի սակրավորները: