Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ֆրանսիան ոչինչ չունի սովորելու ավտորիտար ռեժիմից, որը խախտում է ՀՀ ինքնիշխանությունը». Ֆրանսիացի պատգամավորը՝ Ալիևին

«Ֆրանսիան ոչինչ չունի սովորելու ավտորիտար ռեժիմից, որը խախտում է ՀՀ ինքնիշխանությունը». Ֆրանսիացի պատգամավորը՝ Ալիևին
Քաղաքականություն
13:02, 03 ноябрь 2022
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Միշել Տաբարոն պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ալժիրցիների ցեղասպանության մեջ Ֆրանսիային ուղղված ցինիկ մեղադրանքների համար, որ հնչել են Արաբական պետությունների լիգայում նրա ելույթի ժամանակ: 

«Ֆրանսիան ոչ մեկից ոչինչ սովորելու… Մանավանդ ավտորիտար և ռազմատենչ ռեժիմից, որը ժխտում է հայերի ցեղասպանությունը, ժխտում է հայերի ցեղասպանության գոյությունը, որը խախտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և սպառնում հազարավոր խաղաղ բնակիչների անվտանգությանը»,- գրել է Տաբարոն Twitter-ում:

Հիշեցնենք. Ալիևը հայտարարել էր, որ «Օսմանյան խաղաղ ժամանակաշրջանի համեմատ՝ 1830-1962 թվականներին ֆրանսիական օկուպացիայի ժամանակ ֆրանսիացիների կողմից սպանվել է ավելի քան 1,5 միլիոն ալժիրցի», այն դեպքում, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ հենց Օսմանյան կայսրությունում է սպանվել 1,5 մլն հայ, ինչպես նաև ասորիներ ու հույներ, որը Թուրքիան և նրա արբանյակ Ադրբեջանը հրաժարվում են ճանաչել։