Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տրդատ Սարգսյանը պարզաբանել է՝ ինչու այլևս չի զբաղեցնի ՔՊ-ի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը. armtimes.com

Տրդատ Սարգսյանը պարզաբանել է՝ ինչու այլևս չի զբաղեցնի ՔՊ-ի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը. armtimes.com
Քաղաքականություն
13:59, 07 ноябрь 2022
Տրդատ Սարգսյանն այլևս չի զբաղեցնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ինքը Սարգսյանը: Վերջինս նշեց, որ այս պաշտոնին նշանակվել էր 2020 թվականին, ԱԺ պատգամավոր դառնալուց հետո էլ շարունակում էր մնալ հասարակական հիմունքներով:

«Քանի որ վարչության նոր ընտրություններ են եղել, նոր վարչության նախագահը նոր աշխատակազմ պետք է ստեղծի ու նոր ղեկավար նշանակի: Սա սովորական գործընթաց է»,- պարզաբանեց նա:

Հարցին՝ ո՞վ է լինելու աշխատակազմի նոր ղեկավարը, Սարգսյանն ասաց՝ տեղյակ չէ:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին տեղի էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը, որից հետո անցկացվել էին կուսակցության վարչության նոր կազմի ընտրությունները:

Առաջին անգամ ՔՊ-ի վարչության նախագահ է ընտրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։