Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստը, որը վարել է Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը

Այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  Վարչության նիստը, որը վարել է Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը
Քաղաքականություն / Հայաստան
23:13, 08 ноябрь 2022
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  Վարչության նիստը, որը վարում էր Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը. տեղեկացնում են ՔՊԿ-ից։

Քննարկվել են  կուսակցության 6-րդ համաժողովում ընդունված կանոնադրությունից բխող հարցեր եւ կայացվել են մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են Վարչության աշխատանքներին, Վարչության նախագահի տեղակալների գործունեության ոլորտներին, կուսակցության աշխատակազմի կառուցվածքին ու հաստիքացուցակին, կուսակցության 2023 թվականի բյուջեի նախագծին: 

Քննարկվել է նաեւ կուսակցության Քաղաքական ժողովի անհատական կազմը եւ որոշում է կայացվել մինչեւ տարեվերջ հրավիրել Քաղաքական ժողովի առաջին նիստը: