ԱԺ պատգամավորները կմեկնեն Բրատիսլավա

Քաղաքականություն
Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, հանձնաժողովի փոխնախագահ Լուսինե Բադալյանը և նույն հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյանը նոյեմբերի 7-11-ը աշխատանքային այցով կլինեն Սլովակիայի Հանրապետության մայրաքաղաք Բրատիսլավայում։
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից։ Պատգամավորների այցի նպատակը առողջության համապարփակ ապահովագրության ուսումնասիրությունն է։ Միջոցառումը նախաձեռնել է Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI)։