Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ գերիների հարցը ԵԽԽՎ նիստի օրակարգում ներառելուն, ի շարս թուրքերի և ադրբեջանցիների, դեմ են քվեարկել նաև Ռուսաստանի ԵԽԽՎ պատվիրակության մի քանի անդամներ. Ա. Բաբաջանյան

Հայ գերիների հարցը ԵԽԽՎ նիստի օրակարգում ներառելուն, ի շարս թուրքերի և ադրբեջանցիների, դեմ են քվեարկել նաև Ռուսաստանի ԵԽԽՎ պատվիրակության մի քանի անդամներ. Ա. Բաբաջանյան
Քաղաքականություն
21:12, 19 апрель 2021
«Ուշագրավ է, որ հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն, ի շարս թուրքերի և ադրբեջանցիների, դեմ են քվեարկել նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ԵԽԽՎ պատվիրակության մի քանի անդամներ: 

Դեմ է քվեարկել նաև մի քանի սերբ: 

Ռուսական պատվիրակության մնացյալ անդամները ձեռնպահ են քվեարկել: 

Եվ սա այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի, այդ թվում 8-րդ կետի՝ գերիների վերադարձի իրագործումը հենց Ռուսաստանի միջազգային հեղինակության հարցն է:

P.S.
Հետևությունները թողնում եմ նրանց, ովքեր Հայաստանի անվտանգությունը վերապահել են Ռուսաստանին»: