Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանը Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ

Արարատ Միրզոյանը Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ
Քաղաքականություն
10:00, 10 ноябрь 2022
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ից աշխատանքային այցով կգտնվի Փարիզում. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Այցի շրջանակներում նախատեսված է նախարար Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և ֆրանսիացի այլ գործընկերների հետ:

ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի նաև Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովին: