Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անընդունելի եմ համարում ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումները, որոնք չեն բխում Հավաքական անվտանգության մասին պայմանագրից․ Փաշինյանը՝ Լուկաշենկոյի մասին

Անընդունելի եմ համարում ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումները, որոնք չեն բխում Հավաքական անվտանգության մասին պայմանագրից․ Փաշինյանը՝ Լուկաշենկոյի մասին
Քաղաքականություն
22:08, 11 ноябрь 2022
Հանրային հեռուստաընկերությանը այսօր տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀԱՊԿ նիստում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արտահայտություններին, թե  Հայաստանի պահանջները ՀԱՊԿ-ից անհիմն են, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Անընդունելի եմ համարում ՀԱՊԿ գործընկերների այդ դիրքորոշումները մի պարզ պատճառով, որովհետև դրանք չեն բխում Հավաքական անվտանգության մասին պայմանագրից և կանոնադրությունից, նաև՝ մնացած փաստաթղթերից»։

Վարչապետը նաև հավելեց, որ ինչպես ավելի վաղ ասել է, ինքը ՀԱՊԿ նույն նիստում պատասխանել է Լուկաշենկոյին, սակայն որոշել է չհրապարակել իր պատասխանը՝ խնդիրը ավելի չխորացնելու համար։