Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ ընդդիմադիր պատգամավորները երդմամբ ստանձնեցին մանդատները

ԱԺ ընդդիմադիր պատգամավորները երդմամբ ստանձնեցին մանդատները
Քաղաքականություն
11:04, 15 ноябрь 2022
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները:

Ըստ այդմ՝ մանդատները տրվել են «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մարտուն Գրիգորյանին և «Հայաստան» դաշինքի հերթական հաջորդ թեկնածուներ Արգիշտի Գևորգյանին և Գառնիկ Դանիելյանին:

Ազգային ժողովի կազմը համալրած պատգամավորները խորհրդարանի ամբիոնից երդվեցին:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը երեկ հայտնել էր, որ որոշում ունի խորհրդարանական աշխատանքներին մասնակցության վերաբերյալ:

Ավելի վաղ էլ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էր հայտարարել, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը գնալու է խորհրդարան և շարունակելու աշխատանքը։

Ազգային ժողովի հերթական նստաշրջանը մեկնարկել է այսօրվանից: