Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԽ քարտուղարը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության ներուժը

ԱԽ քարտուղարը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության ներուժը
Քաղաքականություն
20:32, 15 ноябрь 2022
Նոյեմբերի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը: 

Ա. Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ՀՀ-ԵՄ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ անդամ պետությունների հետ առանձին երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը:

Քարտուղարը նաև վստահություն է հայտնել, որ բազմաոլորտ համագործակցությունն ունի հնարավորություն ներառելու նաև անվտանգության ոլորտը: Գրիգորյանը կարևորել է ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ներուժը՝ տարածաշրջանում անվտանգության ամրապնդման համատեքստում:

ԱԽ քարտուղարը պատասխանել է բանագնացների հարցերին՝ ներկայացնելով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ու սահմանազատման և սահմանային անվտանգության գործընթացների որոշ մանրամասներ: