Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը գործուղվել է Թբիլիսի

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը գործուղվել է Թբիլիսի
Քաղաքականություն
21:50, 16 ноябрь 2022
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով Թբիլիսիում է․ այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունից:

Պատվիրակության կազմում են Էդուարդ Աղաջանյանը, Սիսակ Գաբրիելյանը, Լենա Նազարյանը, Հակոբ Ասլանյանը, Սարգիս Խանդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Նարեկ Բաբայանը և ԱԺ աշխատակիցներ, այդ թվում ԱԺ նախագահի գրասենյակից: Սիմոնյանի բացակայության օրերին նրան կփոխարինի ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը: