Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա Քոչարյանի կազմակերպածն է՝ Քաջարանի կոմբինատի միջոցով․ Մեղրիում ժողովուրդը 90-95 տոկոսով Փաշինյանի կողքին է․ Գրիգոր Հարությունյան

Սա Քոչարյանի կազմակերպածն է՝ Քաջարանի կոմբինատի միջոցով․ Մեղրիում ժողովուրդը 90-95 տոկոսով Փաշինյանի կողքին է․ Գրիգոր Հարությունյան
Քաղաքականություն
12:32, 21 апрель 2021
«Դրանք հանցագործ խումբ են, հավաքված դեբոշներ են անում ՝ կազմակերպված համայնքապետի կողմից, այդտեղ որևիցե գաղտնիք չկա»,- այդ մասին Civic.am-ի հետ զրույցում խոսելով այսօր Ագարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը խոչընդոտողների մասին՝ ասաց այս պահին Մեղրիում գտնվող, ՀԺԿ անդամ Գրիգոր Հարությունյանը:

 Վերջինիս խոսքով՝ ինքն ամբողջ օրը շփվում է մեղրեցիների հետ, և Մեղրիի մեծամասնությունն այսօր Նիկոլ Փաշինյանի հետ են։

«էդ մի հանցագործ խմբին տենց սիրուն կազմակերպել են ու օգտագործում են։ Ոստիկանությունը բոլորին պիտի հավաքի իրենց տեղը դնի, ուրիշ ոչինչ։ Ի՞նչ է նշանակում այսօր սեռական բնույթի հայհոյանքներ տալ վարչապետին, ո՞վ եք դուք։ Սա Ռոբերտ Քոչարյանի կազմակերպածն է՝ Քաջարանի կոմբինատի միջոցով։ Համայանքապետն էլ էդ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ է։ Քաջարանի կոմբինատը, որ 132 միլիոն դոլարով առել են, ամբողջ ֆինանսական միջոցները ներդրել են, ժողովրդին էլ ստրուկի նման պահում են, նույնն էլ Ագարակի կոմբինատը։ Նիկոլ Փաշինյանի մեղքն այն է, որ ինքն իշխանության գալով՝ էդ հանցագործներին բոլորին չհավաքեց մտցներ համապատասխան տեղը։ Թող հիմա հասկանան, որ ժողովուրդը դրանց ձեռքին պատանդ է»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։ 

Մեր այն դիտարկմանը, որ տեղեկություններ ունենք, որ վարչապետի՝ Մեղրի այցից առաջ, Ագարակից եկած ինչ-որ մարդիկ Մեղրիում հսկում են, թե ով է  դիմավորելու վարչապետին, ունի՞ նա արդյոք նման տեղեկություն, Գրիգոր Հարությունյանն ասաց, որ ոչինչ չի բացառվում, որովհետև շատ են բաց թողել ու հանցագործ խումբ է ձևավորվել։ 

«Հլա թող նայեն, թե տարեկան քանի ագարակցի է նարկոբիզնեսով բռնվում։ Սաղ նարկոբիզնեսի կլանն է։ Մեղրիում ժողովուրդը 90-95 տոկոսով Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն է։ Ուղղակի ժողովուրդը տեղյակ չի, հիմա այնպիսի սեզոն է, որ բոլորն իրենց այգիներում աշխատում են, փողոցներում մարդ էլ չես գտնի»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։      

Լիլիթ Թադևոսյան