Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության ղեկավար կնշանակվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը

«Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության ղեկավար կնշանակվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը
Քաղաքականություն
12:56, 08 февраль 2021
Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ»-ում, Հայաստանի պատվիրակության ղեկավար կնշանակվի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ փոխարինելով պատգամավորական մանդատը վայր դրած Գայանե Աբրահամյանին: Վիկտոր Ենգիբարյանի նշանակման հարցն ընդգրկված է ԱԺ խորհրդի փետրվարի 8-ի նիստի օրակարգում:

«Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի հունվարի 24-ի Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ»-ում Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» ԱԺԽՈ-002-Ա որոշման հավելվածում «Գայանե Աբրահամյան Պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցություն» բառերը փոխարինել «Վիկտոր Ենգիբարյան Պատվիրակության ղեկավար «Իմ քայլը» խմբակցություն» բառերով»,- ասված է որոշման նախագծում: