Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարծում եմ՝ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիևի առաջադրած բանակցողի չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ»․ Ռուբեն Վարդանյանը՝ Ալիևին

Կարծում եմ՝ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիևի առաջադրած բանակցողի չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ»․ Ռուբեն Վարդանյանը՝ Ալիևին
Քաղաքականություն
21:54, 17 ноябрь 2022
Ողջունում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու ձգտումը: Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտ լինի. ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ ի պատասխան Ալիևի հայտարարության։

«Կուզենայի նաև առաջարկել անցնել ավելի կառուցողական տոնի և պարզաբանումներ ստանալ, թե որն է, ըստ պարոն Ալիևի, իբրև թե իմ ունեցած «հստակ օրակարգը»։ Ես բազմիցս եմ ընդգծել, որ ռուսաստանյան քաղաքացիությունից հրաժարվել եմ՝ խուսափելու համար մեղադրանքներից, թե կարող եմ Արցախում ուրիշի շահերը պաշտպանել՝ արցախցիների շահերից բացի: Կարծում եմ՝ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիևի առաջադրած բանակցողի չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ»»,- գրել է Վարդանյանը։

Հիշեցնենք, որ այսօր Ալիևը հայտարարել էր․ «Եթե ուզում են խոսել (Հայաստանը) Ղարաբաղում հայերի իրավունքների ու անվտանգության մասին, դա չի ստացվի, մենք պատրաստ ենք այդ մասին խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայից ուղարկված Վարդանյանի նման մարդկանց հետ, որի գրպաններում միլիարդներ են ռուս ժողովրդից գողացված։ Նա ուղարկվել է այնտեղ Մոսկվայից շատ հստակ օրակարգով»։