Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարդու իրավունքների հարցը երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր 7 տասնամյակ չի դիտարկվել որպես ներքին խնդիր. Էդմոն Մարուքյան

Մարդու իրավունքների հարցը երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր 7 տասնամյակ չի դիտարկվել որպես ներքին խնդիր. Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն
10:26, 18 ноябрь 2022
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.

«Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ներքին խնդիր է։ Հիշեցնեմ միայն, որ ոչ մի ներքին հարցով տասնամյակներ շարունակ չեն զբաղվել ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամները, ԵԱՀԿ-ն և այժմ ԵՄ-ն: Մարդու իրավունքների հարցը երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր 7 տասնամյակ չի դիտարկվել որպես ներքին խնդիր»։