Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մհեր Արմենիայի «Ազգի ձայնը» կուսակցության համագումարը չկայացավ․ պատվիրակները չէին ներկայացել

Մհեր Արմենիայի «Ազգի ձայնը»  կուսակցության համագումարը չկայացավ․ պատվիրակները չէին ներկայացել
Քաղաքականություն
18:05, 21 апрель 2021
Այսօր`ապրիլի 21-ին, ժամը 16:00-ին, «Վիվալդի» համալիրում նախատեսված էր Մհեր Արմենիայի (Մեսրոպյան) «Ազգի ձայնը» կուսակցության հիմնադիր համագումարը։ Այս մասին հնարավոր է տեղեկանալ azdarar.am կայքից։

Համագումարը, սակայն, չի կայացել։ Նախատեսված ժամին 300 համակիրներից ներկա է գտնվել մոտ մեկ տասնյակ մարդ։

Հիշեցնենք, որ կուսակցության համագումարը կայացած կարող է համարվել, եթե ներկա է առնվազն 300 պատվիրակ։

Պատվիրակների ներկա չգտնվելու պատճառով համագումարը տեղափոխվել է ավելի ուշ ժամի։

Civic.am-ը զրուցեց Հայկ Բաբուխանյանի հետ, ով նշեց, որ համագումարը նախատեված է ավելի ուշ։ Այդ ժամին կայացել է կուսակցության մամուլի ասուլիսը, իսկ համագումարը պետք է կայանա ավելի ուշ ժամի և փակ է լինելու, այսինքն կարող են ներկա գտնվել միայն պատվիրակները։

Մհեր Արմենիայի (Մեսրոպյան) հետ կապ հաստատել չհաջողվեց։