Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ 68-րդ նստաշրջանին․ մեկնել է նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը․ լուսանկար

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ 68-րդ նստաշրջանին․ մեկնել է նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը․ լուսանկար
Քաղաքականություն
16:51, 21 ноябрь 2022
Սույն թվականի նոյեմբերի 18-21 Մադրիդում ընթանում են ՆԱՏՕ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքները: 

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ նույնպես մասնակցում է խորհրդարանական վեհաժողովի 68-րդ ամենամյա նստաշրջանին: Պարոն Քոչարյանը և պատվիրակության անդամ` պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մասնակցում են Տնտեսական և անվտանգության հարցերի, Քաղաքական, Գիտության և տեխնոլոգիայի, Ժողովրդավարության և անվտանգության, ինչպես նաև Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերին: Նշված հանձնաժողովների նիստերին այս անգամ մասնակցում է նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը: 

ՆԱՏՕ ԽՎ-ի նիստերին ՀՀ ԱԺ պատվիրակության հետ մասնակցում են նաև Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը և Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի տեղակալ Արթուր Հակոբյանը: