Կուսակցության քաղաքական ժողովի առաջին նիստը կանցկացվի դեկտեմբերին՝ Ջերմուկ քաղաքում․ ՔՊ-ն մամուլի հաղորդագրություն է տարածել

Քաղաքականություն / Հայաստան
Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ տեղեկացնում են ՔՊԿ-ից։
Քննարկվել է Վարչության նախորդ նիստում կայացված մի շարք որոշումների կատարման ընթացքը, որոշվել է կուսակցության Քաղաքական ժողովի առաջին նիստը անցկացնել դեկտեմբերին՝ Ջերմուկ քաղաքում:
Որոշվել են Վարչության նախագահի տեղակալների համակարգման ոլորտները. տեղակալների նշանակումը տեղի կունենա առաջիկա նիստերից մեկում: Քննարկվել եւ լրամշակման է ուղարկվել կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը:
Նիստի ընթացքում մտքեր են փոխանակվել Գյումրիի եւ Սպիտակի ավագանիների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների գործունեության վերաբերյալ:
Օրակարգում ընդգրկված են եղել նաեւ աշխատակարգային հարցեր: