Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ պատգամավորի նման վերաբերմունքը ՌԴ դաշնակից Հայաստանի Հանրապետության հանդեպ դատապարտելի է․ Տարոն Չախոյան

ՌԴ պատգամավորի նման վերաբերմունքը ՌԴ դաշնակից Հայաստանի Հանրապետության հանդեպ դատապարտելի է․ Տարոն Չախոյան
Քաղաքականություն
22:15, 23 ноябрь 2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին արձագանքել է ՌԴ պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովը, ով հայտարարել է, թե «Հայաստանը անօրինական պետություն է, որի հետ պետք է օրենքով լուծել հարցերը ռուսաֆոբիայի պատճառով»։

ՌԴ պատգամավորի նման վերաբերմունքը Ռուսաստանի դաշնակից Հայաստանի Հանրապետության հանդեպ անընդունելի և դատապարտելի է, քանզի դրանով իսկ վերջինս փորձում է սեպ խրել հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների մեջ։

Ի գիտություն ՌԴ պատգամավորի՝ Հայաստանի Հանրապետությունը անկախ, ժողովրդավար պետություն է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի ազատ խոսքի՝ կամարտահայտման իրավունք։

Իսկ ինչ վերաբերվում է ռուսաֆոբիայի մասին Ֆյոդորովի կեղծ մեղադրանքներին, Հայաստանում չկա ռուսաֆոբիա, եղել են բողոքի ակցիաներ ի դեմս ՀԱՊԿ մեխանիզմների անգործության, մի բան, որի մասին ՀՀ իշխանությունները ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել են։

Հայաստանի Հանրապետությունը «անօրինական պետություն» հայտարարող ՌԴ պատգամավորը ռուսաֆոբիայի մեջ մեզ մեղադրելու փոխարեն ավելի լավ է մտածի, թե ինչպես գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները»։