Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հեսա էլի կասեն՝ վայ, հլա տեսեք՝ էս ինչ են ուզում անել, բայց դա պետական ինստիտուցիոնալ հարց է. Փաշինյանը՝ ՊՊԾ-ն վարչապետին ենթակա մարմին դարձնելու մասին

Հեսա էլի կասեն՝ վայ, հլա տեսեք՝ էս ինչ են ուզում անել, բայց դա պետական ինստիտուցիոնալ հարց է. Փաշինյանը՝ ՊՊԾ-ն վարչապետին ենթակա մարմին դարձնելու մասին
Քաղաքականություն
12:36, 24 ноябрь 2022
«Պետական պահպանության ծառայությունը, այո, դառնում է վարչապետին ենթակա մարմին: Եվ ուզում եմ ընդգծել, որ սա նաև ԱԱԾ բարեփոխումների շրջանակներում է»,- այսօր՝ նոյեմբերի 24-ին, Կառավարության հերթական նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ այս փոփոխությամբ Ազգային անվտանգության ծառայությունը հնարավորություն կունենա կենտրոնանալու իր բուն գործառույթների վրա:

«ԱԱԾ-ն պետք է զբաղվի 3 հիմնական ուղղություններով՝ հակահետախուզություն (այս հարցում ԱԱԾ-ն աննախադեպ հաջողություններ ունի), ահաբեկչության դեմ պայքար ու սահմանադրական կարգի պահպանություն, և մենք ԱԱԾ կարողություններն ու հնարավորությունները պետք է մեծացնենք, ինչն էլ անում ենք»,- նշեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ կան գործառույթներ, որոնք դե ֆակտո իրականացվել են, բայց դե յուրե ձևակերպումներ չեն տրվել. «Ինչը շատ տգեղ երևույթ է, իմ կարծիքով: Հեսա էլի տողեր կհանեն, կասեն՝ վայ, հլա տեսեք՝ էս ինչ են ուզում անել, բայց դա պետական ինստիտուցիոնալ հարց է, և այդ հարցերը պետք է լուծվեն: Ինստիտուտների կայացումը ամենակարևոր գործն է, որը մենք պետք է անենք»: