Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք չենք ստորագրել. մեզ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի շուրջ. ՀՀ վարչապետը՝ ՀԱՊԿ հռչակագրի մասին

«ՀԱՊԿ նիստում, ցավոք, մեզ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ: Բայց, իմ կարծիքով, տեղի է ունեցել շատ բաց, անկեղծ, դրական քննարկում: Այդ երկու փաստաթղթերն ուղարկվել են լրամշակման, և ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք լրամշակել և գալ ընդհանուր հայտարարի»,- այսօր՝ նոյեմբերի 24-ին, Կառավարության հերթական նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չնայած ՀԱՊԿ խորհրդի հռչակագիրը չընդունվեց, այսինքն՝ մենք չստորագրեցինք այն, և սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց էլի մեր չստորագրելու պատճառով, բայց ես ընդհանուր առմամբ դրական եմ համարում քննարկումը: Ես դրական եմ համարում նաև ՌԴ-ի հետ երկկողմ ֆորմատով ունեցած բանակցությունները: Հույս ունեմ, որ այն պայմանավորվածությունները, որոնք արձանագրվեցին, արագ կիրականացնենք»,- նշեց ՀՀ վարչապետը: