Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այո, կլինեն պատգամավորներ, որոնք կարող են մանդատը վայր դնելու որոշում կայացնել. Խամոյան

Այո, կլինեն պատգամավորներ, որոնք կարող են մանդատը վայր դնելու որոշում կայացնել. Խամոյան
Քաղաքականություն
15:14, 24 ноябрь 2022
«Հայաստան» խմբակցությունը մանդատներ դնելու որոշում չունի: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը:

Պատգամավորը, սակայն, չբացառեց, որ «Հայաստան» խմբակցությունում կարող են լինել պատգամավորներ, որոնք մանդատները վայր դնելու որոշում կայացնեն. ««Հայաստան» խմբակցությունը բռնապետական համակարգ չէ, խմբակցությունն ունի որոշում՝ ԱԺ աշխատանքները ընդլայնելու մասով։

Բայց չեմ բացառում, որ կարող են լինեն պատգամավորներ, որոնք, անձնական պատճառներից ելնելով, մանդատները վայր դնելու որոշում կարող են կայացնել», -ասաց պատգամավորը՝ չցանկանալով անուններ հրապարակել՝ թե որ պատգամավորների մասին է խոսքը:

Խամոյանը հերքեց նաև մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դուրս է եկել «Հայաստան» դաշինքից։

««Վերածնվող Հայաստան»-ը «Հայաստան» դաշինքից դուրս չի եկել, իսկ թե կուսակցության ներսում ինչ խմորումներ կան, ես չեմ մեկնաբանում դրանք»,- ասաց պատգամավորը:

pastinfo.am