ԱԺ-ն դեկտեմբերի 2-ին արտահերթ նիստ կհրավիրի․ օրակարգում ընդդիմության հեղինակած նախագծին է՝ Ադրբեջանի խորհրդարանի 2022 թ․ նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ

Քաղաքականություն / Հայաստան
ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, գումարելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով․
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ»։
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։
Նախագծի հեղինակը, ըստ մեր տեղեկութունների, ԱԺ ընդդիմությունն է։
ԱԺ «Հայաստան» դաշինքը գրավոր դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ արտահերթ նիստ գումարելու և իրենց հեղինակած նախագիծը շրջանառության մեջ դնելու հարցով։ Հայտարարության տեքստում առաջարկվում է, որ ՀՀ օրենսդիր մարմինը պատասխանի Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թ․ նոյեմբերի 8-ին ընդունած հայտարարությանը։ Ադրբեջանի Միլի Մեջլիսը, հիշեցնենք, իր հայտարարությամբ դիմել էր ՀՀ խորհրդարանին և կոչ արել «ճիշտ գնահատել ստեղծված պատմական հնարավորությունը»։
«Միլի Մեջլիսը կարծում է, որ Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքների հիման վրա խաղաղ բանակցությունների գործընթացում ձեռնարկվելիք քայլերը կնպաստեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- ասված էր Ադրբեջանի պետական մարմնի հայտարարության մեջ։
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է դատապարտելով Ադրբեջանի՝ իրավունքին հակասող հակահայ քաղաքականությունը, որն արտահայտված է Միլի մեջլիսի 2022թ. նոյեմբերի 8-ի ընդունած փաստաթղթով, ընդունել պատասխան հայտարարություն, ըստ որի․ «Ադրբեջանը պարտավոր է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակներում անվերապահորեն կատարել ստանձնած պարտավորությունները, վերջ տալ հայատյացությանը, ռազմական հռետորաբանությանը, բացառել ուժի կիրառումը, ուժի կիրառման սպառնալիքը, ինչպես նաև շանտաժի և ճնշումների միջոցով ցանկալի համաձայնագրերին հասնելու քաղաքականությունը»։
Ադրբեջանական կողմը, բացի այդ, պարտավոր է իր զինված ուժերն անհապաղ վերադարձնել մինչև 2021թ. մայիսի 12-ը զբաղեցրած բնագծերը, վերադարձնի հայ ռազմագերիներին ու այլ պահվող անձանց, զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմինները, դադարեցնի էթնիկ զտման և մշակութային արժեքների ոչնչացման, յուրացման քաղաքականությունը:
Միևնույն ժամանակ խորհրդարանական ընդդիմությունն իր հայտարարության նախագծով համոզմունք է հայտնում, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների ու տարածաշրջանային գլոբալ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է գտնել խաղաղ գոյակցության բանաձև, որը, սակայն, չպետք է լինի ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պայմաններում, չպետք է ոտնահարի կողմերից որևէ մեկի իրավունքները, չպետք է սպառնա ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
«Մենք կողմ ենք ճանապարհների ապաշրջափակմանը և տարածաշրջանի երկրների համագործակցությանը, սակայն բացառվում է դրա իրականացումը ՀՀ ինքնիշխան տարածքով միջանցքի տրամադրման միջոցով: Մեզ համար անընդունելի է շանտաժների և ուլտիմատումների լեզուն»,- նշված է նախագծում։
Դրանում խոսք կա նաև Արցախի մասին, ըստ այդմ՝ արցախահայության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու կարևորագույն գործոններից է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը՝ առանց սահմանափակումների։